Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Իրականացվել են բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներ

Իրականացվել են բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներ

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ  հիվանդության դեպքեր:


Հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։  Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել  անհրաժեշտ դեղորայք։


Բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների  ախտահանում:


Բնակչությանը տրամադրվել է  «Ի՞նչ է բրուցելոզը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից» վերտառությամբ հուշաթերթեր, փոխանցվել են  բժշկահիգիենիկ գիտելիքներ, կատարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն:


ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  իրավիճակը վերահսկելի է:
Աշխատանքները շարունակվում են։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ